Նորություններ
Գլխավոր » 2015 Հուլիս 1 » Յուվենտուսի 2015/16 տնային և հյուրընկալվող մարզաշապիկները11:10 Յուվենտուսի 2015/16 տնային և հյուրընկալվող մարզաշապիկները | |
![]() Թուրինի Յուվենտուսը ներկայացրեց 2015/16 մրցաշրջանի տնային և հյուրընկալվող մարզաշապիկները Adidas-ի հետ: Այս մրցաշրջանում Իտալիայի չեմպիոնը Nike-ի հետ երկար համագործակցությանը վերջ դրեց և նոր պայամանագիր կնքեց Adidas-ի հետ, վերջինս էլ մշակելէ այս մարզաշապիկները բյանկոներիի համար: Մարզաշապիկների կարգախոսն է՝ Our way or no way (Մեր ճանապարհը կամ ոչ մի ճանապարհ): Տնային մարզաշապիկը ամբողջությամբ Յուվենտուսի ավանդական՝ սև և սպիտակ գույների մեջ է: Իսկ հյուրընկլավող մարզաշապիկը վարդագույն, կարմիր, սպիտակ և սև գույների տարօրինակ համադրությամբ, որը դեռ շատ կքննարկվի ինչպես երկրպագուների, այնպես էլ մասնագետների շրջանում: Նոր հյուրընկալվող շորտը սև է՝ վարդագույն գծերով երկու կողմերից, իսկ գիտրիները վարդագույն են՝ կարմիր, սև և սպիտակ գծերի համադրությամբ:
| |
|
Դիտումներ: 1333 |
| |
| Ընդամենը մեկնաբանություններ: 1 | |
1
| |













