!DOCTYPE html>
>

Ձեր զամբյուղը դատարկ է
0
  • (Whatsapp)+33678-10-70-04
  •    

     
     

     
      

    Մեր մասին

       

    Սիրելի ֆուտբոլասե՛ր, ողջունում ենք քեզ FOOTBALLSTORE.AM առցանց հարթակում!

       
     

    Ֆուտբոլը դատարկ է առանց երկրպագուների: Իսկ ի՞նչ է անհրաժեշտ իսկական ֆուտբոլային երկրպագուին երջանիկ լինելու համար... տոնել սիրելի ակումբի հաղթանակը, կրելով նրա խորհրդանիշը՝ մարզաշապիկը:    

    Առաջնորդվելով այս սկզբունքով և Հայ ֆուտբոլասերների լայն զանգվածի այդ երազանքն իրականություն դարձնելու, ինչպես նաև ֆուտբոլային երկրպագման մշակույթի խթանման համար, մենք սկսեցինք մեր գործունեությունը հայաստանյան շուկայում: Ֆուտբոլ Սթոր ընկերությունն իր գործունեությունը սկսեց Հայ երկրպագուների երկրպագելու վարքագծի, գնողունակության և ֆուտբոլային հետաքրքրությունների ուսումնասիրությամբ և դրանք համեմատելով համաշխարհային ցուցանիշների հետ: Բավական կարճ ժամանակ պահանջվեց, որպեսզի պարզ դառնա, որ Հայ երկրպագուները չեն զիջում այլ երկրների՝ երկրպագելու իրենց ուրույն մոտեցմամբ:    

    Այսուհետ հանդես գալով Footballstore.am օնլայն հարթակում, Ֆուտբոլ Սթոր ընկերությունը Ձեզ է առաջարկում համաշխարհային բրենդների պաշտոնական ակումբային և հավաքականների մարզաշապիկներ, մարզահագուստ, ակումբային վերնաշապիկներ և այլ աքսեսուարներ: Պարբերաբար թարմացվող տեսականին նախատեսված է ինչպես տղամարդկանց, այնպես էլ գեղեցիկ սեռի երկրպագուհիների և երեխաների համար՝ առանց տարիքային սահմանափակման:    

    Footballstore.am-ի թիմը՝ ամբողջությամբ բաղկացած լինելով ֆուտբոլի մոլի երկրպագուներից, կանի հնարավոր ամեն ինչ, Ձեր պատվերները անվտանգ և ապահով Ձեզ հասցնելու համար: Մեր հաճախորդների կարծիքները և գնահատականենրը մեր ծառայության մասին` այստեղ:    

         

       

    Մենք կօգնենք Ձեզ ընտրել անհրաժեշտ մարզաշապիկը, ճիշտ որոշել Ձեր չափսը և պարզաբանել ցանկացած հարց կապված պատվերների տեղադրման, վճարման և առաքման ծառայությունների հետ: Ցանկացած հարցի դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ 096623011 հեռախոսահամարով, գրել մեր ֆեյսբուքյան էջին, կամ կայքում դիմեք անմիջապես օնլայն օպերատորին:

     


    Կազմակերպության պետական գրանցման տվյալները՝

    ՖՈՒՏԲՈԼ ՍԹՈՐ - ԱՁ Ա․ Օհանջանյան

    ՀՎՀՀ՝ 77949097

    Գործունեության հասցե՝ ք․ Երևան, Անդրանիկի փող 116/55

    Հեռախոսահամար՝ 094623011

    Էլ․ փոստ՝ info@footballstore.am

    Կայք՝ www.footballstore.am    

    Ֆեյսբուք՝ www.facebook.com/NewFootballJerseys    

    Ինստագրամ՝ footballstore11    

     
     
    •      
      Մարզաշապիկներ
    •      
      Կանանց համար
    •      
      Երեխաների համար
     
       
              Nike    Adidas    Puma    Reusch    Macron    Umbro    Warrior    Joma    Kappa