Նորություններ
Գլխավոր » 2015 Հունիս 20 » Ռոմայի 2015/16 մրցաշրջանի տնային մարզաշապիկը22:38  Ռոմայի 2015/16 մրցաշրջանի տնային մարզաշապիկը | |
![]() Իտալական Ռոման և Nike-ը ներկայացրեցին 2015/16 մրցաշրջանի տնային մարզաշապիկը: Ոգեշնչվելով հռոմեական պատմական զորքերի զինվորների սպառազինությամբ՝ նոր տնային մարզաշապիկը ստեղծվել է խաղադաշտում ուժեղ և մարտական տեսք ունենալու համար: Մարզաշապիկը Ռոմայի դասական կարմիր գույնի մեջ է՝ դեղին դետալների հետ համադրված: Օձիքի դիզայնը և օրիգինալ կտրվածքը կրկնում են հռոմեական զինվորների զրահների օձիքի կտրվածքը, որը նրանք կրում էին դեռևս 2 հազար տարի առաջ: Առաջին անգամ Ռոմայի մարզաշապիկների համարները, որոնք տպվում են շապիկի ետևում, կպարունակեն գրաֆիկական պատկերներ, որոնք նվիրված կլինեն իտալական մայրաքաղաքի ճարտարապետական հրաշքներին, հնագույն փողոցներին: Այս նորամուծության նպատակն է ցույց տալ ուժեղ կապը ակումբի, քաղաքի և երկրպագուների միջև: 
 
  | |
| 
 
Դիտումներ: 1230 | 
 
 | |
| Ընդամենը մեկնաբանություններ: 0 | |
 




