Նորություններ
Գլխավոր » 2015 Հուլիս 21 » Պորտուի 2015/16 մրցաշրջանի երեք մարզաշապիկները14:26 Պորտուի 2015/16 մրցաշրջանի երեք մարզաշապիկները | |
![]() Պորտուգալական Պորտուն և New Balance (NB) ընկերությունը ներկայացրեցին ակումբի 2015/16 մրցաշրջանի տնային, հյուրընկալվող և 3-րդ մարզաշապիկները: Սա առաջին անգամ է, որ New Balance ընկերությունը ներկայացնում Պորտուի բոլոր մարզաշապիկները, երբ այս տարվա ապրիլ ամսից Warrior ընկերությունը վերակազմավորվեց New Balance-ի: Տնային մարզաշապիկը ակումբի ավանդական սպիտակ և կապույտ գույներով է` դասական դիզայնով: Նորաոճ սպիտակ գծեր են ավելացվել մարզաշապիկի ետին հատվածում: Նոր տնային շորտը և գիտրին ևս ամբողջությամբ կապույտ են: Հյուրընկալվող մարզաշապիկը ամբողջությամբ սպիտակ գույնով է, այն ավելի ժամանկակից դիզայն ունի և համադրված է էլեգանտ երկնագույն դետալներով: Հյուրընկալվող շորտը և գիտրին ևս ամբողջությամբ սպիտակ են: Ակումբի 3-րդ մարզաշապիկը ամբողջությամբ դարչնագույն է, իսկ առջևի և թևքի մասում երկնագույն գծեր են, ինչպես նաև բաց դարչնագույն գծեր առջևի մասում: 3-րդ մարզահագուստը համալրում են դարչնագույն շորտն ու գիտրիները:
| |
|
Դիտումներ: 1254 |
| |
| Ընդամենը մեկնաբանություններ: 0 | |











