Ձեր զամբյուղը դատարկ է
0
  • (Whatsapp)+33678-10-70-04
  • Նորություններ

    Գլխավոր » 2015 » Սեպտեմբեր » 3 » Նապոլիի 2015/16 մրցաշրջանի հյուրընկալվող մարզաշապիկը
    20:17
    Նապոլիի 2015/16 մրցաշրջանի հյուրընկալվող մարզաշապիկը





















     

    Իտալական Նապոլին և Kappa ընկերությունը ներկայացրեցին ակումբի 2015/16 մրցաշրջանի հյուրընկալվող մարզաշապիկը:

    Նապոլին արդեն ներկայացրել էր տնային և 3-րդ մարզաշապիկները,այժմ ներկայացնում է հյուրընկալվողը:

    Այն իրենից ներկայացնում է մոխրագույնի և երկնագույնի յուրօրինակ համադրություն՝ օձիքը և թևքերը: Kappa-ի լոգոտիպը, ինչպես նաև անունները և համարները նույնպես ակումբի ավանդական երկնագույն գույնով են լինելու:

    Մարզաշապիկի ստեղծման համար օգտագործվել է Kappa-ի վերջին սերնդի՝ Hydroway հովացնող համակարգով մշակված կտորները:

    Նապոլիի բոլոր մարզաշապիկները երկու հովանավոր ունեն՝ Lete և Garofalo, սակայն հյուրընկալվող մարզաշապիկի վրա կլինի միայն Lete-ն:

    Դիտումներ: 1079 |
    Ընդամենը մեկնաբանություններ: 0
    avatar
              Nike    Adidas    Puma    Reusch    Macron    Umbro    Warrior    Joma    Kappa