Նորություններ
Գլխավոր » 2015 Հուլիս 12 » Լացիոյի 2015/16 մրցաշրջանի տնային և 3-րդ մարզաշապիկները14:12 Լացիոյի 2015/16 մրցաշրջանի տնային և 3-րդ մարզաշապիկները | |
![]() Իտալական Լացիոն և Macron ընկերությունը ներկայացրեցին ակումբի 2015/16 մրցաշրջանի տնային և 3-րդ մարզաշապիկները: Տնային մարզաշապիկը ակումբի ավանդական երկնագույն և սպիտակ գույներով է՝ վերևի հատվածում յուրահատուկ սպիտակ մարող գծերով: Իսկ 3-րդ մարզաշապիկը սպիտակ է՝ նույնպիսի մարող գծերի դիզայնով, որոնք այս շապիկի վրա երկնագույն են: Մարզաշապիկը համադրված է գեղեցիկ մուգ կապույտ դետալներով: Ըստ Macron-ի հայտնած տեղեկության, հյուրընկալվող մարզաշապիկն այս տարի կլինի անցած մրցաշրջանի հատուկ արծիվով մարզաշապիկի դիզայնով, որը նվիրված էր ակումբի ստեղծման 115-ամյակին: Այս մարզաշապիկը, ըստ երկրպագուների, լավագույնն է ակումբի պատմության մեջ: Այս մրցաշրջանում Լացիոն Չեմպիոնների Լիգայի որակավորման փուլի ուղեգիր է նվաճել և յուրահատուկ ձևով է նախապատրաստվում մրցաշրջանին:
| |
|
Դիտումներ: 1275 |
|
| |
| Ընդամենը մեկնաբանություններ: 0 | |






