Ձեր զամբյուղը դատարկ է
0
  • (Whatsapp)+33678-10-70-04
  • Նորություններ

    Գլխավոր » 2015 » Օգոստոս » 4 » Լացիոյի 2015/16 մրցաշրջանի հյուրընկալվող մարզաշապիկը
    11:55
    Լացիոյի 2015/16 մրցաշրջանի հյուրընկալվող մարզաշապիկը





















    Լացիոն և Macron-ը ներկայացրեցին ակումբի 2015/16 մրցաշրջանի հյուրընկալվող մարզաշապիկը: Macron-ի կողմից պատրաստված մարզաշապիկը պաշտոնապես ներկայացվեց օգոստոսի 3-ին Չինաստանի Շանհայ քաղաքում: Լացիոն իրա առաջին հանդիպումը կանցկացնի նոր հյուրընկալվող մարզաշապիկով՝ Իտալիայի սուպերգավաթի եզրափակչում Յուվենտուսի դեմ:

    Հյուրընկալվող մարզաշապիկը մեծամասամբ սև գույնով է՝ իր հայտնի արծիվով, որը տեղ է գտել մարզաշապիկի առջևում երկնագույն գույնով: Արծիվը լացիալների խորհրդանիշն է և նախորդ մրցաշրջանում այս տեսքով հայտվեց մարզաշապիկի վրա՝ խորհրդանշելով ակումբի 115-ամյակը;

    Մարզաշապիկի կարգախոսն է` "Մենք սիրում ենք և կռվում նրա համար" (We love and fight for her): Կարգախոսը տեղ է գտել մարզաշապիկի ներսի հատվածում: Հյուրընկալվող մարզաշապիկը ունի հյուրահատուկ V-աձև երկնագույն օձիգ:

    Նոր հյուրընկալվող շորտը և գիտրին ևս սև են` համադրված երկնագույն դետալներով:

     

     

    Դիտումներ: 1049 |
    Ընդամենը մեկնաբանություններ: 0
    avatar
              Nike    Adidas    Puma    Reusch    Macron    Umbro    Warrior    Joma    Kappa