Ձեր զամբյուղը դատարկ է
0
  • (Whatsapp)+33678-10-70-04
  • Նորություններ

    Գլխավոր » 2015 » Հունիս » 30 » Ինտերի 2015/16 մրցաշրջանի տնային մարզաշապիկը
    12:55
    Ինտերի 2015/16 մրցաշրջանի տնային մարզաշապիկը





















    Իտալական Ինտերը և Nike-ը ներկայացրեցին 2015/16 մրցաշրջանի տնային մարզաշապիկը:

    Ինտերի նոր տնային մարզաշապիկը ներկայացնում է վերադարձ ակումբի հայտնի ավանդական մարզաշապիկի տեսքին՝ լայն սև և կապույտ շերտերով: 

    Միլանյան ակումբը այս քայլով գեղագիտորեն նշում և հիշում է 1990/91 մրցաշրջանի ՈՒԵՖԱ-ի Գավաթի հաղթանակի 25-ամյակը:

    Այս տիտղոսը Ինտերի առաջին եվրոպական տիտոսն էր 60-ականների փառահեղ հաղթանակներից հետո, ինչը նաև սկիզբ դրեց ակումբի եվրոպական բազմաթիվ տիտղոսների նվաճմանը, այդ թվում նաև 1993/94 և 1997/98 թվականների ՈՒԵՖԱ-ի Գավաթները և հանրահայտ Տրիպլետը:

    Ինչպես և 1990/91 մրցաշրջանում, այս տարի ևս Ինտերի մարզաշապիկը ունի նույն սև և կապույտ լայն գծերը, որոնք չեն ընդհատվում ուսերի մոտ և շարունակվում են դեպի մեջքի հատվածը՝ ստեղծելով աչքի համար գրավիչ և նուրբ աբստրակտ տեսք: 

    Ներաձուրրիի մարզաշապիկի օձիքը նույնպես սև և կապույտ գուներով է, որի դիզայնը կրկին վերցված է 90/91 մրցաշրջանի մարզահագուստից:

    Նոր տնային շորտը սև է, որի երկու կողմերով կապույտ գծեր են անցնում, նոր գիտրիները ևս սև են, հետին մասում լայն կապույտ շևրոններով:

    Դիտումներ: 1240 |
    Ընդամենը մեկնաբանություններ: 0
    avatar
              Nike    Adidas    Puma    Reusch    Macron    Umbro    Warrior    Joma    Kappa