Ձեր զամբյուղը դատարկ է
0
  • (Whatsapp)+33678-10-70-04
  • Նորություններ

    Գլխավոր » 2015 » Սեպտեմբեր » 10 » Ֆուտբոլիստներ, որոնց անհնար է պատկերացնել այս մարզաշապիկներով
    12:31
    Ֆուտբոլիստներ, որոնց անհնար է պատկերացնել այս մարզաշապիկներով





















    Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ֆուտբոլիստների, ովքեր կարիերայի ընթացքում հավատարիմ են եղել իրենց հարազատ ակումբին և նրանց դժվար է պատկերացնել ոխերիմ ակումբի մարզաշապիկներով, սակայն Goal.com կայքը կփորձենք անել դա:



    Ջոն Տերի - Չելսիի լեգենդար ավագը, ում անհնար է պատկերացնել Արսենալի մարզաշապիկով:

     

     

    Կառլոս Տևես - Ինչպե՞ս կարձագանքեին Բոկա Խունիորսի երկրպագուները, եթե Տևեսին տեսնեին այս մարզաշապիկով:



     

     

    Ֆրանչեսկո Տոտտի - Ռոմայի լեգենդար ավագը և խորհրդանիշը, երբեք չի կրի Լացիոյի մարզաշապիկը:

     

     

    Լեոնել Մեսսի - Բարսելոնայում աստղ դարձած արգենտինացին, ի՞նչ եք կարծում, կարող է կրել Ռեալի մարզաշապիկը օրերից մի օր:

     

     

    Ալեսսանդրո Դել Պյերո - Համարվելով Յուվենտուսի լեգենդար ֆուտբոլիստ և ավագ՝ բյանկոներիի երկրպագուները նրան երբեք չեն պատկերացնի Ինտերի մարզաշապիկով:

     

     

    Ստիվեն Ջերարդ - Ջերարդը պատմություն է կերտել Լիվերպուլի հետ, ինչպես նաև Անգլիայի հավաքականի: "Կարմիրների" նախկին ավագը երբեք չի՞ տեղափոխվի Էվերտոն:

     

     

    Կրիստիանո Ռոնալդո - Պորտուգալացին դարձավ ամենաթանկարժեք տրանսֆերը, երբ պայմանագիր ստորագրեց Ռեալ Մադրիդի հետ: Ռոնալդոն համարվում է Բերնաբեուի աստղը: Պատկերացրեք նրան Բարսելոնայի մարզաշապիկով:

     

     

    Ուեյն Ռունի - Նա արդեն տաս տարուց ավել է Մանչեսթեր Յունայթեդում է: Ռունին իր սերնդի ամենաուժեղ հարձակվողներից է համարվում: Կարո՞ղ էր արդյոք նույն հաջողություններն հասնել Չելսիի հետ:

     

     

    Զլատան Իբրահիմովիչ - Ի՞նչ կլիներ ՊՍԺ-ի երկրպագուների հետ, եթե շվեդ հարձակվողը ընտրեր Մարսելը, այլ ոչ փարիզյան ակումբը ժամանակին:

     

     

    Ֆիլիպ Լամ - Բավարայում Լամը հանդես է գալիս արդեն 11 տարի` ամբողջ կյանքը նվիրելով Մյունխենի ակումբին, որտեղ դարձել է իր դիրքի ամենաուժեղ ֆուտբոլիստներից մեկը: Ի՞նչ ճակատագիր կունենար, եթե տեղափոխվեր Դորտմունդ:

    Դիտումներ: 5603 |
    Ընդամենը մեկնաբանություններ: 0
    avatar
              Nike    Adidas    Puma    Reusch    Macron    Umbro    Warrior    Joma    Kappa