Նորություններ
Գլխավոր » 2015 Նոյեմբեր 18 » Եվրո2016. Շվեդիայի հավաքականը ներկայացրեց տնային և հյուրընկալվող մարզաշապիկները13:42 Եվրո2016. Շվեդիայի հավաքականը ներկայացրեց տնային և հյուրընկալվող մարզաշապիկները | |
![]() Adidas ընկերությունը և Շվեդիայի հավաքականը ներկայացրեցին հավաքականի նոր տնային և հյուրընկալվող մարզաշապիկները 2016 թվականի Եվրոպայի առաջնության համար:
Շվեդիայի հավաքականը փլեյ-օֆֆ փուլում կարողացավ երկու խաղերի արդյունքում հաղթել Դանիայի հավաքականին և նվաճել Եվրո 2016-ի ուղեգիր:
Հիմնվելով նույն Գերմանիայի հավաքականի տնային մարզաշապիկի մոդելից, Շվեդիայի հավաքականի նոր տնային մարզաշապիկը ավանդական դեղին գույնի է, համադրված կապույտ երանգներով:
Օձիքը կլոր է և կապույտ գույնի, Adidas-ի լոգոն և ավանդական գծերը նույնպես կապույտ գույնի են:
Մարզահագուստը համադրված է կապույտ շորտով և դեղին գիտրիներով:
Նոր հյուրընկալվող մարզաշապիկը Եվրո 2016-ի համար մուգ կապույտ է, առջևի մասը դիզայնական համադրությամբ ունենալով երեք մոխրագույն գույնի երանգներ:
Հյուրընակվող մարզաշապիկի օձիքը նույնպես կլոր է, իսկ ահա ետևի մասում առկա է Շվեդիայի դրոշի գույները:
Հյուրընկալվող համազգեստի շորտն ու գիտրիները մուգ կապույտ գույնի են:
| |
|
Դիտումներ: 1323 |
| |
| Ընդամենը մեկնաբանություններ: 0 | |



















