Նորություններ
Գլխավոր » 2015 Հունիս 27 » Բարսելոնայի 2015/16 մրցաշրջանի տնային և հյուրընկալվող մարզաշապիկները21:49 Բարսելոնայի 2015/16 մրցաշրջանի տնային և հյուրընկալվող մարզաշապիկները | |
Բարսելոնան և Nike-ը ներկայացրեցին Իսպանիայի և Եվրոպայի չեմպիոնի 2015/16 մրցաշրջանի տնային և հյուրընկալվող մարզաշապիկները: Այս մրցաշրջանի մարզաշապիկների կարգախոսն է՝ Ապագան Պատկանում է Անվախներին: Բարսելոնան համարձակորեն նոր տնային մարզաշապիկով հանդես կգա 2015/16 մրցաշրջանում: Ակումբի ավանդական կապտա-նռնագույն գծերը այս տարի կլինեն հորիզոնական, սա մշակվել է ի պատիվ երկրպագուների բանակի հորիզոնական գծերով ակումբի դրոշների, որին անվանում են Սենյարա, որոնք յուրաքանչյուր խաղի ժամանակ ծածանվում են Կամպ Նոու մարզադաշտում և ոգեշնչում ֆուտբոլիստներին: Նոր տնային շորտը ակումբի ավանդական նռնագույն գույնով է: Բարսելոնայի հյուրընկալվող մարզաշապիկի ստեղծման համար ևս ոգեշնչման աղբյուր է հանդիսացել հայտնի Սենյերա դրոշը, որը հանդիսանում է ինչպես ակումբի, այնպես էլ ամբողջ քաղաքի խորհրդանիշը: Նոր հյուրընկալվող մարզաշապիկը մեծամասամբ ոսկյա-դեղին է, որն ասոցացվում է Կատալոնիայի միասնության հետ: Մեջքին 4 ուղղաձիգ կարմիր գծեր են, իսկ օձիքը կապտանռնագույն գծերով է: Երկու կողմերում մարզաշապիկն ունի կապույտ գծեր,որոնք շարունակվում են նաև շորտի երկու կողմերով: Շորտը կապույտ գույն ունի: Այս մարզաշապիկը նման է այն պատմական մարզաշապիկին,որը կրել է 1970-ականների լեգենդար Բարսելոնան:
| |
Դիտումներ: 1854 |
|
Ընդամենը մեկնաբանություններ: 0 | |