Նորություններ
Գլխավոր » 2015 Օգոստոս 21 » Ամենավաճառվող մարզաշապիկները Պրեմիեր Լիգայում19:14 Ամենավաճառվող մարզաշապիկները Պրեմիեր Լիգայում | |
Ո՞ր մարզաշապիկներն են ամենաշատը վաճառվում Անգլիայի Պրեմիեր Լիգայում: Ներկայացնում ենք բարձրագույն խմբում հանդես եկող 20 ակումբների 2015/16 մրցաշրջանի եկամուտները` ըստ վաճառված մարզաշապիկների և հովանավորների շահույթի:
Մեծ ակումբները, ինչպիսիք են Արսենալը, Չելսին և Մանչեսթեր Յունայթեդը ունեն միլլիոնների հասնող եկամուտ, իսկ ահա Կրիստալ Փալասի և Բուռնեմուֆի պես ակումբները բավարարվում են մեկ միլլիոնով: 2015 - 2016. Պրեմեիր Լիգայի ամենաշատ եկամուտ ունեցող ակումբները
Մանչեսթեր Յունայթեդը առաջատարն է, ակումբը ռեկորդային պայմանագիր է կնքել Adidas-ի հետ՝ տարեկան 75մլն ֆունտ և յոթամյա պայմանագիր Chevrolet-ի հետ` 47մլն ֆուտն տարեկան: Պրեմիեր Լիգայի չեմպիոն Չելսին մարզաշապիկների վաճառքից ընդհանուր վաստակել է 70մլն ֆունտ, որից 30մլն ֆունտը ստանում է Adidas-ից, իսկ մյուս մասը Yokohama-ի հետ կնքած պայմանագրից:
Երրորդ հորիզոնական նահանջած Արսենալը 5-ամյա պայմանագիր ունի Puma հետ՝ տարեկան 30մլն ֆունտ, նույնքան վաստակում է նաև Fly Emirates հովանավորից: Իսկ ահա Լիվերպուլը ընդհանուր տարեկան ունի 53մլն ֆունտ եկամուտ: | |
Դիտումներ: 1229 |
|
Ընդամենը մեկնաբանություններ: 0 | |